Գրանցվել է կորոնավիրուսից հղի կնոջ մահվան ևս մեկ դեպք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից հղի կնոջ մահվան ևս մեկ դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:

«Երեկ գրանցվել է 810 դրական դեպք, ընդհանուր առմամբ իրականացվել է 6220 թեստավորում, ունեցել ենք 30 մահ: Ցավով պետք է նշեմ, որ գիշերը նաև ունեցել ենք հղի կնոջ մահ՝ կորոնավիրուսով պայմանավորված»,-ասաց նախարարը:

Ավանեսյանի խոսքով, «դելտա» շտամը, ի տարբերություն նախորդ տարվա ընթացքում շրջանառվող շտամերի, դրսևորվում է բավականին ագրեսիվ ընթացքով: Հղիները առավել վտանգի են ենթարկվում, եթե վարակվում են այս շտամով: Հիմա վարակված է 100-ից ավելի հղի: «Ժամանակի ընթացքում անընդհատ մոտավորապես պահպանվում է այս ցուցանիշը, որոնց գրեթե կեսն ունեն թոքաբորբ՝ տարբեր ծանրության աստիճանների: Մեր բժիշկների թիմն անում է հնարավորինս՝ նրանց հնարավոր լավագույն բժշկական օգնությունը տրամադրելու համար»,-ասաց Ավանեսյանը:

Համաճարակային իրավիճակը մնում է լարված: Նախարարի խոսքով՝ նախորդ 2 շաբաթվա ընթացքում դպրոցների արձակուրդները և բուհերի առցանց դասերի ընթացքը որոշակի դրական միտում ունեցել է՝ թվերի գոնե պահպանման իմաստով: Նախարարը նկատել է, որ վերջին 1 շաբաթվա ընթացքում ավելի խստորեն է պահվում դիմակների կրման ռեժիմը, սակայն, ոչ ակնկալած ձևով: «Հիվանդացության, մահվան դեպքերից խուսափելը հնարավոր է միայն պատվաստումների շնորհիվ»,-ասաց Ավանեսյանը:

Հայերեն English

Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայում

Իտալիայի ավելի քան 6000 ուսումնական հաստատություններ ստացել պայթյունների սպառնալիքի վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով