Հասարակական

Ռուս խաղաղապահները շուրջ 2 տոննա մարդասիրական օգնություն են հատկացրել Արցախի Խնուշինակ գյուղի բնակչությանը

1 րոպեի ընթերցում

Ռուս խաղաղապահները շուրջ 2 տոննա մարդասիրական օգնություն են հատկացրել Արցախի Խնուշինակ գյուղի բնակչությանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողները բարերարների հետ համատեղ շուրջ 2 տոննա մարդասիրական օգնություն են հատկացրել Լեռնային Ղարաբաղի Խնուշինակ համայնքի կարիքավոր և բազմազավակ ընտանիքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Այսօր բարեգործական «Մերսի» ասոցիացիայի հետ համատեղ Խնուշինակ գյուղում անցկացվել է բարեգործական ակցիա, որին մասնակցել են բոլոր բնակիչները: Բազմազավակ ընտանիքներին հատկացել են տնտեսական իրեր, գազօջախներ, բոլոր բնակիչներին հատկացվել են հագուստ և կոշիկներ: Այդ համայնքում ապրում է 10 բազմազավակ ընտանիք, առաջինից մինչև չորրորդ դասարանի դպրոցականները 60-ն են: Գյուղի բոլոր դպրոցականները կոշիկներ են ստացել»,-ասել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին:

Ակցիայի շրջանակներում օգնություն է ստացել գյուղի շուրջ 1000 բնակիչ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում