Կարծում եմ` այժմ Հայաստանում ներդրումներ կատարելու շատ հարմար պահ է. Սիմբիոտիքս ընկերության Շուկաների դեպարտամենտի ղեկավար Վինսենտ Լեհներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին մեկ տարում Ամերիաբանկը և Սիմբիոտիքսը երկու ստորադաս վարկային պայմանագիր են կնքել, որոնց ներքո տրամադրվող ֆինանսական միջոցներն ուղղվելու են հայաստանյան ձեռնարկությունների, առաջին հերթին` փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությանը:

Ամերիաբանկը հյուրընկալել էր Սիմբիոտիքս ընկերության Շուկաների դեպարտամենտի ղեկավար Վինսենտ Լեհներին.

«Կարծում եմ` այժմ Հայաստանում ներդրումներ կատարելու շատ հարմար պահ է. Հայաստանը շատ լավ հիմք է մեզ և մեր բիզնեսը զարգացնելու համար:

Մենք ներդրումներ ենք կատարում հանուն ապագայի. հանուն բանկի, երկրի, ինչպես նաև մեր ընկերության` Սիմբիոտիքս-ի ապագայի: Ամերիան հիանալի գործընկեր է: Մեր համագործակցությունն իսկապես ապացուցում է, որ մենք նույն ուղղությամբ ենք շարժվում, նույն նպատակներն ենք հետապնդում, միասին կարող ենք հասնել ցանկալի արդյունքների և աջակցել ձեռնարկություններին»,- ասել է Վինսենտ Լեհները:

Իմացեˊք ավելին Հայաստանում Ամերիաբանկ-Սիմբիոտիքս ռազմավարական համագործակցության մասին:

Հայերեն English Русский