Պատգամավորները պարգևատրում չեն ստանալու. Գևորգ Պապոյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը վստահեցնում է, որ 2022-ին պատգամավորները պարգևատրում չեն ստանալու, պարգևատրումների ֆոնդը նախատեսված է աշխատակազմի աշխատակիցների համար, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ միևնույն ժամանակ վստահեցնում է, որ հավելումներն ու պարգևավճարները հաշվարկված են օրենսդրությամբ սահմանված կարգով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրանք այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց, թե Ազգային ժողովում պարգևատրումների, դրամական խրախուսումների ու, ընդհանրապես, քաղաքացիական, դատական, պետական այլ ծառայողների գումարները կազմում են ընդհանուր աշխատավարձի գումարների մոտ 20-22 տոկոսը: «Մենք շարունակելո՞ւ ենք այս նույն գործելաոճը, պարգևատրումները, խրախուսումները՝ հակասության մեջ մտնելով օրենսդրության հետ»,- հարցրեց նա:

«Վստահեցնում եմ, որ բոլոր հավելումներն ու պարգևավճարները հաշվարկված են օրենսդրությամբ սահմանված կարգով: Ֆինանսների նախարարության կողմից պետբյուջեի մասին օրենքի նախագիծն ամփոփելու ժամանակահատվածում բոլոր դեպքերում, երբ եղել են ծախսային հաշվարկներ, որոնք շեղվում են նորմատիվային կարգավորումներից, դրանք տեղ չեն գտել պետբյուջեի նախագծում: Կարող եք վստահ լինել, որ բոլոր տողերն իրենց հիմքում ունեն նորմատիվային իրավական ակտերով սահմանված կարգավորումներ»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

Նախարարն ընդգծեց, որ չի կարող հաստատել կամ չհաստատել, որ ԱԺ-ում պարգևատրումները կազմում են ընդհանուր աշխատավարձերի մոտ 20-22 տոկոսը: «Բոլոր այն դեպքերում, երբ բյուջեի մասին օրենքի նախագծում համապատասխան հատվածներում ներառված են աշխատավարձային հավելումներ կամ պարգևավճարներ, ապա այդ հաշվարկները կատարված են օրենքով սահմանված իրավական հիմքերի վրա»,- ասաց նա ու վստահություն հայտնեց, որ դրանք կվճարվեն միայն համապատասխան հիմնավորումների պարագայում:

Գևորգ Պապոյանն էլ հավելեց. «Այդ պարգևատրման ֆոնդը վերաբերում է ԱԺ բոլոր աշխատողներին, բացի պատգամավորներից: Պատգամավորները չեն ստանալու պարգևատրում, օրինակ` վարորդները ստանալու են 30 տոկոսով, փորձագետները՝ 30 տոկոսով, այն մարդիկ, որոնք ամեն առավոտ մաքրում են մեր և ձեր սենյակները, այդ մարդիկ ստանալու են 30 տոկոս պարգևատրում, իսկ պատգամավորները չեն ստանալու»:

Նա շեշտեց՝ բյուջեի նախագծով նախատեսված չեն պարգևատրումներ պատգմավորների համար:

«Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանն էլ նշեց՝ այն, որ ՀՀ-ում ոչ պետական քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք, այսինքն` հանրային ծառայության մեջ գտնվող փորձագետը, մասնագետը, սպասարկման ոլորտի մասնագետը պետք է ստանա ավելի բարձր վարձատրություն, միանշանակ է, որ նրանք պետք է ստանան հավելավճաներ պարգևատրումներ, ևս միանշանակ է: «Այն պնդումը, որ պետական քաղաքական պաշտոնների մասով, օրինակ՝ պատգամավորների մասով նախատեսված չէ, կարևոր է»,- ասաց Վարդևանյանը:

Հայերեն

Նիդեռլանդներում հյուրանոցի այցելուներն իրենց համարում քնած փոկ են գտել

Պենտագոնը մշակում է Սիրիայից ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերման պլան. NBC News

ՀՀ ԱԺ նախագահը Լյուքսեմբուրգի փոխվարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձության թեմային

ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ

«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի պորտուգալական լիգայից

Թեհրանը չի շտապում հարաբերություններ հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ․ Իրանի ԱԳՆ

Այս տարվա ընթացքում 4451 քաղաքացի ներկայացրել է հայտարարագիր

ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարները քննարկել են ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները

Չինաստանը դեմ է հանդես գալիս Գազայի բնակիչների արտաքսմանը