Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարքը առայժմ կկատարի մի քանի երկրների հայոց Առաջնորդի պարտականությունները

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,2 ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարքը կշարունակի կատարել Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի կաթողիկէ հայոց Առաջնորդի պարտականությունները՝ մինչև Եպիսկոպոսաց Սինոդոսի հաջորդ գումարումը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի կաթողիկէ Առաջնորդությունը:

Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների Առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը 2021թ. սեպտեմբերի 23-ին Հռոմում կայացած Հայ Կաթողիկէ Սինոդոսի ընտրությունների արդյունքում ընտրվեց Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք՝ Ռաֆայել Պետրոս ԻԱ, բայց Պատրիարք Կաթողիկոսի պարտականություններին զուգահեռ, Հռոմի Սուրբ Աթոռի տնօրինությամբ, կշարունակի կատարել Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի կաթողիկէ հայոց Առաջնորդի պարտականությունները՝ մինչև Եպիսկոպոսաց Սինոդոսի հաջորդ գումարումը՝ նոր Առաջնորդ Եպիսկոպոս ընտրելու համար:

Մինչ այդ 2021թ. նոյեմբերի 2-ի որոշմամբ Ամեն. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքը որպես իր տեղապահ նշանակեց Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանին, ով հանդես է գալու Կաթողիկոս Պատրիարքի անունից և Առաջնորդության ընթացիկ հարցերի վերաբերյալ որոշումներ է կայացնելու՝ Կաթողիկոս Պատրիարքի հետ խորհրդակցելուց հետո։

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն Русский

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ