ՀՀ-ի ու Իրանի գլխավոր դատախազները մարտահրավերներին հակազդելու նոր պայմանավորվածություն են ձեռք բերել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ու Իրանի գլխավոր դատախազները, արձանագրելով ձեռքբերումները, նորանոր մարտահրավերներին հակազդելու պայմանավորվածություններ ենք ձեռք բերել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Առաջին ալիքին տված հարցազրույցում նշել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն՝ անդրադառնալով Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի վերջին այցին, միջազգային համագործակցությանը:

«Այդ պայմանավորվածությունների մեջ շատ կարևորում եմ տարածաշրջանը ահաբեկիչներից մաքրելու համատեղ կամքը, իրավական մեխանիզմները լիարժեք գործադրելու անհրաժեշտության արձանագրումը, որի մասին շատ պարզ ու հստակ խոսեց նաև Իրանի իմ գործընկերը: Դեռևս պատերազմի առաջին օրերին, երբ որ մենք արդեն իսկ առաջին փաստական տվյալները ստացանք վարձկան-ահաբեկիչների տարածաշրջանում և հատկապես Արցախից հարավ ընկած հատվածում տեղակայման մասին, հաշվի առնելով նաև մեր գործընկերային հարաբերությունները՝ ես այդ մասին տեղեկացրել եմ իմ գործընկերոջը, որովհետև Իրանի հետ սահմանագիծ հատվածն էր, և ողջամիտ կասկածներ և ռիսկեր կային, որ ահաբեկիչները սահմաններ չունեն, և ցանկացած տեղաշարժ կարող է լինել: Սա գնահատվել է իմ գործընկերոջ կողմից, ձեռնարկվել են անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ: Այսօր իրենք ևս հստակ փաստերով արձանագրումներ ունեն տարածաշրջանում և նշածս հատվածում ահաբեկիչների գործունեության, այսօր էլ գոյության մասին, և արձանագրվել է անհրաժեշտությունը համատեղ իրավական մեխանիզմներով այդ չարիքի դեմ պայքար իրականացնելու համար»,-նշել է նա:

Խոսելով միջազգային համագործակցությունից՝ Արթուր Դավթյանն ընդգծել է, որ ՀՀ-ն տարբեր երկրների հետ ունի միջազգային իրավական համագործակցության փաստաթղթաշրջանառություն, որի կեսից ավելին բաժին է հասնում ՌԴ պատկան մարմիներին, հատկապես՝ Դատախազությանը:

«Տնտեսական ֆորումների ընթացքում մենք համատեղ մեր զեկույցներով, մեր քննարկումներով կոնկրետ պանելային նիստերի ժամանակ ցույց ենք տվել, հիմնավորել ենք հետաքրքրություն ունեցող բոլոր անձանց, թե մեր երկրում ինչպիսի իրավական պաշտպանություն կա տնտեսվարողի, ներդրումներ իրականացնողի համար, և այստեղ շատ կարևորում եմ այն, որ մեր պատկերացրած այս համագործակցության հրապարակային իրականացումը նպատակ է ունեցել ակտիվացնել երկուստեք ներդրումների հոսքերը»,-հավելել է Արթուր Դավթյանը:

Հայերեն English

Միացյալ Նահանգները նախատեսում է մինչև դեկտեմբեր որոշում կայացնել Եվրոպայում իր զորքերի ներկայության վերաբերյալ

Եմենում առնվազն 9 մարդ է զոհվել արաբական դաշինքի հասցրած հարվածներից

Միրզոյանն ամփոփել է Բրյուսել աշխատանքային այցը

Ազգային ժողովի Հայաստան-Ֆինլանդիա, Նորվեգիա բարեկամական խմբի անդամները հանդիպել են ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին

Հաագայի դատարանը հերթական դատավճիռն է կայացրել Կոսովոյի ալբանացի զինյալների նախկին առաջնորդի նկատմամբ

Ուժեղ պայթյուն է որոտացել իրանական Քեշմ կղզու մոտակայքում

Դավիթ Խուդաթյանը հանդիպումներ է ունեցել Իրանի փոխնախագահի, էներգետիկայի և նավթի նախարարների հետ

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է

Արմավիրի մարզի Գայ գյուղում գործող ձկնաբուծարանում ապօրինի ջրօգտագործման դեպք է արձանագրվել