1 րոպեի ընթերցում
ՏՈԿԻՈ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների նոյեմբերի 1-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 2.61%-ով և կազմել 29647.08 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 2.18%-ով և կազմել 2044.72 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.08%-ով և կազմել 3544.48 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.88%-ով և կազմել 25154.32 կետ: