1 րոպեի ընթերցում
ՏՈԿԻՈ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների հոկտեմբերի 29-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.25%-ով և կազմել 28892.69 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.08%-ով և կազմել 2001.18 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.82%-ով և կազմել 3547.34 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.70%-ով և կազմել 25377.24 կետ: