Պաշտոնական

ԱԺ նախագահը Նիկոսիայի քաղաքապետի հետ քննարկել է կրթությանը, մշակույթին և հանրային փոխադարձ հետաքրքրությունների հարցեր

1 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահը Նիկոսիայի քաղաքապետի հետ քննարկել է կրթությանը, մշակույթին և հանրային փոխադարձ հետաքրքրությունների հարցեր

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոս կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Նիկոսիայի քաղաքապետ Կոնստանտինոս Յորկաջիսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, քաղաքապետը, ողջունելով հյուրերին, նշել է, որ հայ-կիպրական հարաբերություններն օրինակելի են բոլոր ասպարեզներում:

«ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին ընդունելության համար՝ նշելով, որ հայ-կիպրական բարեկամական հարաբերություններին նպաստող գործոններից է նաև Կիպրոսի հայ համայնքը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են մայրաքաղաքային կյանքում հայ համայնքի ընդգրկվածությանն ու դերակատարությանը վերաբերող հարցեր: Նիկոսիայի քաղաքապետի խոսքով՝ հայ համայնքի կենսագործունեությունը և ակտիվությունը համարվում է Կիպրոսի հասարակական-քաղաքական կյանքի բաղկացուցիչ մասը: Նա հավելել է, որ հայկական մշակույթը Կիպրոսի մշակութային ամբողջականության դասական ուղղություններից է:

Զրուցակիցներըքննարկել են կրթությանը, մշակույթին և հանրային փոխադարձ հետաքրքրություններին առնչվող հարցեր:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում