Արցախ

Ռուս խաղաղապահները և բարերարները 1,2 տոննա հումանիտար օգնություն են փոխանցել Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչներին

1 րոպեի ընթերցում

Ռուս խաղաղապահները և բարերարները 1,2 տոննա հումանիտար օգնություն են փոխանցել Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս խաղաղապահները, Ռուսաստանի և Հայաստանի բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչները հումանիտար նախաձեռնությամբ են հանդես եկել Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ակցիան իրականացվել է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի դպրոցում: Կարիքավոր ընտանիքներին է փոխանցվել 1,2 տոննա հումանիտար օգնություն:

«Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ հումանիտար ակցիա է իրականացվում: Հումանիտար օգնություն է տրամադրվելու ավելի քան 320 ընտանիքների: Առաջին հերթին մենք դպրոցական պարագաներ ենք հանձնում գյուղում սովորող դպրոցականներին»,-նշել է ռուս խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդինը:

Նա տեղեկացրել է, որ հետագայում օգնություն են տրամադրելու բազմազավակ ընտանիքներին: Նախատեսում են տրամադրել հագուստ, կոշիկ, առաջին անհրաժեշտության պարագաներ: Առաջիկայում հումանիտար ակցիայի շրջանակում երկու դիզելային գեներատոր են հանձնելու: Մեկը դպրոցի համար, մյուսը՝ գյուղի վարչակազմի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում