Պաշտոնական

Փորձելու եմ ճանաչել այս հիասքանչ երկիրը. ՀՀ նախագահը հյուրընկալել է բրազիլական ջիու-ջիթսուի աշխարհի բազմակի չեմպիոն Ռոջեր Գրեյսիին

1 րոպեի ընթերցում

Փորձելու եմ ճանաչել այս հիասքանչ երկիրը. ՀՀ նախագահը հյուրընկալել է բրազիլական ջիու-ջիթսուի աշխարհի բազմակի չեմպիոն Ռոջեր Գրեյսիին

ԵՐԵՎԱՆ, 21ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է բրազիլական ջիու-ջիթսու մարտարվեստի աշխարհի տասնակի չեմպիոն, «Ռոջեր Գրեյսի ակադեմիա»-ի հիմնադիր Ռոջեր Գրեյսիին, որը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողովին»:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, Ռոջեր Գրեյսին Հանրապետության նախագահին է ներկայացրել իր տպավորությունները մեր երկրից՝ նշելով, որ ցանկանում է իր համար բացահայտել Հայաստանը:

«Այցի ընթացքում կազմակերպելու եմ նաև ջիու-ջիթսուի վերաբերյալ սեմինար: Փորձելու եմ ճանաչել այս հիասքանչ երկիրը ու վստահ եմ, որ նորից կայցելեմ»,- ասել է Ռոջեր Գրեյսին:

Գրեյսիների ընտանիքը երկար տարիներ ջանքեր է ներդրել ողջ աշխարհում ջիու-ջիթսու մարտարվեստի զարգացման ուղղությամբ: Այդ նպատակով ստեղծված և միջազգային ճանաչում ունեցող «Ռոջեր Գրեյսի ակադեմիա»-ն ասոցացված դպրոցներ ունի աշխարհի մի շարք երկրներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում