Արցախ

Արտակ Բեգլարյանը Մոսկվայում քննարկել է Արցախի վերականգնմանն ու զարգացմանն առնչվող մի շարք հարցեր

3 րոպեի ընթերցում

Արտակ Բեգլարյանը Մոսկվայում քննարկել է Արցախի վերականգնմանն ու զարգացմանն առնչվող մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, 20ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱրցախիՀանրապետության պետականնախարար ԱրտակԲեգլարյանը հոկտեմբերի18-19-ինհանդիպումներ էունեցել Մոսկվայումհայկական ուռուսական տարբերշրջանակների հետ,ներկայացրել Արցախումտիրող իրավիճակը,կարիքներն ուծրագրերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմից, Ռուսաստանիհայերի միությաննախագահ ԱրաԱբրահամյանի ևմի խումբանդամների, ինչպեսնաև հայհամայնքի այլներկայացուցիչների հետառանձին հանդիպումներումպետական նախարարըներկայացրել էհետպատերազմյան վերականգնմանաշխատանքներն Արցախում,Արցախի անվտանգու կայունապագային միտվածծրագրերը ևհիմնական հումանիտարկարիքները:

ԱրտակԲեգլարյանը կարևորելէ Սփյուռքիշարունակական ընդգրկվածությունըՀայրենիքիվերականգնման ուզարգացման գործում՝շեշտադրելով, որդա չպետքէ արտահայտվիզուտ նյութականտեսքով, այլ՝առաջնահերթորեն մարդկայինկապիտալի ներդրմամբ:

ՊատասխանելովԱրցախի անվտանգությաներաշխիքների ապահովմանգործում ՌԴխաղաղապահների երկարաժամկետդերակատարությանն առնչվողհարցին՝ պետականնախարարը նշելէ, որառ այսօրՌԴ ակտիվու կառուցողականջանքերը ևխաղաղապահների ռազմաքաղաքականերաշխիքներն ապահովումեն շուրջ120,000բնակչությանկենսագործունեությունն Արցախում:Նա ընդգծելէ, որթուրք-ադրբեջանականագրեսիայի ունկրտումների պայմաններումխաղաղապահների երկարաժամկետներկայության ումանդատի հարցումգլխավոր գործոնըԱրցախի բնակչությանցանկությունն է,որն առարկելիորենհակված էխաղաղապահների ներկայությանժամկետի երկարաձգմանը:

Արտակ Բեգլարյանըշեշտադրել է,որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունըպետք էկարգավորվի քաղաքականմիջոցներով՝ Արցախիբնակչության ինքնորոշմանիրավունքի անվերապահընդունման ևԱՀ անկախությանմիջազգային ճանաչմանառաջնահերթություններով:

Պետականնախարարը հանդիպումէ ունեցելնաև Ռուսաստանիև ՆորՆախիջևանի հայոցթեմի առաջնորդԵզրաս արքեպիսկոպոսՆերսիսյանին, նրահետ քննարկելԱրցախի բռնազավթվածտարածքներում հայոցհոգևոր-մշակութայինժառանգության պաշտպանությանըև արցախցիներիհոգևոր կյանքիակտիվացմանն ուհոգեբանական աջակցությաննառնչվող միշարք հարցեր:

Նշվածև այլհանդիպումների ընթացքումձեռք ենբերվել կոնկրետպայմանավորվածություններ Արցախումհումանիտար ևզարգացման ծրագրերիիրականացման վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում