«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան նոր ատոմակայանի կառուցման հարցը քննարկելու
1 րոպեի ընթերցում
![«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան նոր ատոմակայանի կառուցման հարցը քննարկելու](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/10/1066057.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ատոմային էներգիայի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը նոյեմբերի սկզբին կայցելի Հայաստան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը:
Հարությունյանի խոսքով՝ «Ռոսատոմ»-ի ղեկավարի այցի օրակարգում ընդգրկված են գործող Հայկական ատոմային էլեկտրակայանի ժամկետի կրկնակի երկարաձգմանն ու նոր ատոմակայանի կառուցմանն առնչվող հարցեր: