Արցախ

Ռուսաստանը 10 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Արցախին

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը 10 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Արցախին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով Երևան է հասել մարդասիրական օգնության 10 տոննա բեռ՝ նախատեսված Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ մարդասիրական օգնությունը հավաքվել է բարեգործական կազմակերպությունների կողմից և բեռնվել Չկալովսկի օդանավակայանի ռազմական ինքնաթիռում:

«Հրամանատարը խնդիր էր դրել իրականացնել 10 տոննա հումանիտար օգնության փոխադրումը Հայաստանի Հանրապետություն: Թռիչքն անցել է սահուն, առաջադրանքը կատարվել է հստակ և համակարգված»,-ասել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ներկայացուցիչ Սեմյոն Բլեսը:

Բեռը պետք է տեղափոխվի Ստեփանակերտ: Ուղարկված մարդասիրական օգնության մեջ են նաև սարքավորումներ՝ նախատեսված Արցախի հեռավոր շրջաններում, սահմանազատման գծում գտնվող կրթական հաստատությունների համար: Հասցվել է նաև սնունդ, մանկական խաղալիքներ, գրենական պիտույքներ, էլեկտրական վառարաններ և այլ ապրանքներ: «Դրանք կտրամադրվեն մանկապարտեզներին, դպրոցներին, բազմազավակ ընտանիքներին, հարազատ կորցրածներին, կարիքավորներին, ներքին տեղահանվածների ընտանիքներին, - ասել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում