ՀՀ տնտեսության մեջ 50 մլն ԱՄՆ դոլար կներդրվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱՆԻՖ-֊ի դուստր ընկերության կողմից կառավարվող «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը 4 մլն ԱՄՆ դոլար կներդնի ՎԶԵԲ և ԵՄ մասնակցությամբ, «Ամբեր Կապիտալ Հայաստան» ընկերության կողմից կառավարվող «ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդում» (այսուհետ՝ Ֆոնդ)։

«Վերջինիս հանձնառված կապիտալը այսպիսով կդառնա 50 մլն ԱՄՆ դոլար, որն ուղղակիորեն ներդրվելու է ՀՀ տնտեսության մեջ։ Նպատակը՝ Հայաստանի Հանրապետությունում գործող մասնավոր ընկերությունների բաժնետիրական կապիտալի մեջ ներդրումներ իրականացնելն է՝ բիզնեսի ընդլայնման նախագծերի իրագործման նպատակով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԱՆԻՖ-ից:

Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է Նիդերլանդների կառավարությանը։ FMO-ի մասնակցությունը կնպաստի Հայաստանում մասնավոր կապիտալի շուկայի զարգացմանը, որն իր հերթին հասանելի կդարձնի ֆինանսավորումը ՓՄՁ֊ների համար և կօգնի ստեղծել նոր աշխատատեղեր։

«Այսօր Հայաստանում գրեթե բացակայում են բիզնեսի ֆինանսավորման այնպիսի այլընտրանքային գործիքներ, ինչպիսիք են մասնավոր բաժնեմասային ֆոնդերը: Այս ներդրումը ռազմավարական նշանակություն ունի՝ հաշվի առնելով նաև իր հետ բերող եվրոպական մեծ ներդրող՝ FMO-ի հավելյալ ներդրումը։ ԱՆԻՖ֊-ի համար այս ներդրումը հատկապես կարևոր է ոչ միայն ՀՀ տնտեսության, այլև կապիտալի շուկաների զարգացման գծով առաջընթացի ապահովմանը նպաստելու առումով»,- ԱՆԻՖ-ի մասնակցությանն անդրադառնալով՝ նշել է տնօրեն Դավիթ Փափազյանը:

Ամբեր Կապիտալ Հայաստանի կառավարող գործընկեր Անուշ Սիմոնյանն էլ այս առիթով ասել է, որ այս որոշումն արտահայտում է «ԵՄ Հայաստան ՓՄՁ Ֆոնդի» հանդեպ վստահությունը՝ հիմք դնելով Ամբեր Կապիտալի և ԱՆԻՖ-֊ի միջև երկարաժամկետ և փոխշահավետ գործակցության:

Հայերեն العربية English Русский

Կրթության համակարգի թվայնացման ուղղությամբ իրականացվել է մեծածավալ աշխատանք․ ԿԳՄՍ նախարար

Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի. Թրամփ

Հայաստանի և Հնդկաստանի միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

Ուշակովը չի բացառել, որ Աբու Դաբիում եվրոպացիների հնարավոր ներկայությունը կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները

ԹՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել Անկարայում

Արծվիկ Մինասյանն առաջարկում է հակամրցակցային համաձայնությունները բացահայտելու համար ԱԲ կիրառել

Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձը

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում