Նոր նամականիշ՝ նվիրված «Ալեքսանդր Քեմուրջյանի ծննդյան 100-ամյակը» թեմային

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հոկտեմբերի 17-ից շրջանառության մեջ կդրվի մեկ նամականիշ՝ նվիրված «Ալեքսանդր Քեմուրջյանի ծննդյան 100-ամյակը» թեմային:

«Նամականիշի մարումը կիրականացնեն Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար պարոն Վահագն Խաչատուրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար պարոն Վահրամ Դումանյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի Գլխավոր գործադիր տնօրեն պարոն Հայկ Կարապետյանը, Պրոֆեսոր, Ստարմուս փառատոնի հիմնադիր տնօրեն պարոն Գարիկ Իսրայելյանը, Հայաստանի Հանրապետության Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ պարոն Հովիկ Մուսայելյանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ՀայՓոստից:

230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի աջ հատվածում պատկերված է հայ ականավոր գիտնական, ինժեներ-կոնստրուկտոր և գյուտարար Ալեքսանդր Քեմուրջյանը (1921-2003թթ.): Նա ստեղծել է աշխարհում առաջինլուսնագնացներն ու մոլորակագնացները, որոնք անցան հարյուրավոր կիլոմետրեր Երկրի արբանյակի և հարևան մոլորակների մակերևույթին՝ մարդկությանը փոխանցելով առաջին անգնահատելի տեղեկություններն անծանոթ տիեզերքի մասին:

Նամականիշի ձախ հատվածում պատկերված է Ա. Քեմուրջյանի կողմից նախագծված «Լունոխոդ 1» առաջին լուսնագնացը:

Թողարկման օրը` 17 հոկտեմբերի 2021թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 40,0 x 30,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 10 հ.

Տպաքանակը՝ 20 000 հ.

Հայերեն Русский

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը