Տնտեսություն

Հայ-ռուսական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումը կանցնի Երևանում և Գյումրիում

4 րոպեի ընթերցում

Հայ-ռուսական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումը կանցնի Երևանում և Գյումրիում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 18-19-ին Հայաստանի խոշորագույն քաղաքներում կանցկացվի հայ-ռուսական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումը, որը ռուս-հայկական դաշնակցային հարաբերություններում կարևոր միջոցառում է: Ֆորումի կազմակերպիչներն են Ռուսաստանի Դաշնության Տնտեսական զարգացման նախարարությունը և Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Հոկտեմբերի 18-ին ֆորումի շրջանակներում կանցնի 5 կլոր սեղան ռուսաստանցի և հայ պետական գործիչների, քաղաքական գործիչների, հասարակական ակտիվիստների, գիտնականների ևփորձագետներիմասնակցությամբ: Առաջին կլոր սեղանը նվիրված կլինի Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներին եվրասիական ինտեգրման գործընթացում:

Երկրորդ կլոր սեղանը կուսումնասիրի համատեղ ծրագրերի իրականացման մեջ արդյունաբերական կլաստերների ներուժի հարցերը:

Երրորդ կլոր սեղանը նվիրված կլինի մշակութային-պատմական զբոսաշրջության զարգացմանը:

Չորրորդ կլոր սեղանն անվանված է «Ռուսաստանի և Հայաստանի տարածաշրջանները. համագործակցության երիտասարդական և կրթական չափումը»:

Եվ հինգերորդ կլոր սեղանը նվիրված կլինի հետհամավարակային շրջանում միջտարածաշրջանային սոցիալ-տնտեսական համագործակցության զարգացմանը:

Ֆորումի շրջանակներում տեղի կունենան երկու երկրների ընկերությունների ներկայացուցիչների գործարար բանակցություններ և այլ գործարար հանդիպումներ:

Կարևոր է, որ նախատեսված ենհետաքրքիր հանդիպումներ այս մեծածավալ միջոցառման նաև այլ հարթակներում՝ Հայաստանի բուհերում և դպրոցներում: Այսպես, Հայ-Ռուսական համալսարանում տեղի կունենա դիզայն-նստաշրջան «Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդական դիվանագիտության նախագծում» թեմայով:

Երևանի պետական համալսարանում այդ օրը կաշխատի «ՍԹԱՐԹ-up» անհատականության աճի թրեքինգ-լաբորատորիան: Սիլվա Կապուտիկյանի անվան երևանյան թիվ 145 դպրոցում, Գյումրիի թիվ 30 և 38 դպրոցներում կաշխատի «Աշխարհում ռուսաց լեզվի դեսպաններ» միջազգային կամավորական ծրագրի կրթական-լուսավորչական արշավախումբը:

Հոկտեմբերի 19-ին կշարունակվեն տարբեր միջոցառումներ, ինչպես նաև՝ գործարար բանակցությունները ռուսաստանյան և հայկական ընկերությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչների միջև:

Երևանի պետական համալսարանում տեղի կունենա գիտամեթոդական սեմինար ռուսագետ-մանկավարժների համար «Լեզուն և թվայնացումը. ռուսաց լեզվի, իբրև օտար լեզվի, դասավանդման արդիական մեթոդներ» խորագրով:

Այդ նույն օրը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Ութերորդ ռուս-հայկական միջտարածաշրջանային ֆորումի լիագումար (պլենար) նիստը:

Ֆորումի շրջանակներում նախատեսվող որոշ միջոցառումներ տեղի կունենան նաև 2021թ. հոկտեմբերի 20-ին: Հետաքրքիր է, որ ֆորումը վերսկսում է իր աշխատանքը որոշ ընդմիջումից հետո, որը կապված էր կորոնավիրուսի համավարակի հետ: Այս ֆորումի աշխատանքին կմասնակցեն ռուսաստանյան տարածաշրջանների մեծաթիվ ներկայացուցիչներ:

Ընդհանրապես, այս ֆորումը Երևանում և Գյումրիում կընդգրկի աննախադեպ մեծ թվով ռուսաստանյան և հայաստանյան մասնակիցներ: Ֆորումը կոչված է ներդրում ունենալու հայ-ռուսաստանյան բազմաճյուղ համագործակցության խորացման և ամրապնդման գործում և, մասնավորապես, Ռուսաստանի և նրա տարածաշրջանների կապերը Հայաստանի և նրա տարածաշրջանների հետ ամրապնդելու մեջ:

Արամ Սաֆարյան

Հայաստանի ֆոնդային բորսան առևտրի ծավալներով դարձել է առաջատարներից մեկը ԵԱՏՄ-ում

Տնտեսություն

Հայաստանի ֆոնդային բորսան առևտրի ծավալներով դարձել է առաջատարներից մեկը ԵԱՏՄ-ում

ՀՀ ՍԱՏՄ-ն գործադրում է բոլոր ջանքերը ՌԴ պտուղ-բանջարեղեն արտահանող 16 ընկերությունների հետ կապված իրավիճակն արագ կարգավորելու համար

Տնտեսություն

ՀՀ ՍԱՏՄ-ն գործադրում է բոլոր ջանքերը ՌԴ պտուղ-բանջարեղեն արտահանող 16 ընկերությունների հետ կապված իրավիճակն արագ կարգավորելու համար

Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ-ն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին

Երևան

Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ-ն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Տնտեսություն

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Հունաստանում ՀՀ դեսպանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գլխավոր քարտուղարին է ներկայացրել ՀՀ-ում արձանագրված տնտեսական աճի միտումները

Տնտեսություն

Հունաստանում ՀՀ դեսպանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գլխավոր քարտուղարին է ներկայացրել ՀՀ-ում արձանագրված տնտեսական աճի միտումները

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 18/07/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 18/07/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 18/07/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են- 18/07/24

Նավթի գները նվազել են- 18/07/24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են- 18/07/24

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Տնտեսություն

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Հայոց ցեղասպանություն

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում