Արարատ Միրզոյանն ու Բելառուսի ԱԳ նախարարը հանդիպման ընթացքում անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 15-ին Մինսկում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, նշելով, որ նախարարները մանրամասն անդրադարձել են հայ-բելառուսական համագործակցության օրակարգին` ինչպես երկկողմ, այնպես էլ` բազմակողմ ձևաչափերի, այդ թվում՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ շրջանակներում։

Հարաբերությունների հետագա զարգացման առումով երկուստեք կարևորվել է բարձր և բարձրագույն մակարդակներում փոխայցելությունների իրականացումը։

Նախարարները գոհունակություն են հայտնել վերջերս երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև Մինսկում անցկացված քաղաքական խորհրդակցությունների արդյունքների կապակցությամբ։

Նշվում է, որ երկուստեք ընդգծվել է տնտեսական կապերի ու ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը, և այդ համատեքստում կարևորվել է Տնտեuական համագործակցության հարցերով հայ-բելառուuական միջկառավարական համատեղ հանձնաժողովի դերը: Որպես հետաքրքրություն ներկայացնող ուղղություններ, առանձնացվել են բարձր ու տեղեկատվական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, սննդի արդյունաբերությունը և այլն։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո տևական և համապարփակ կարգավորման կարևորությունը։

Հայերեն English Русский Türkçe

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները