Երեք վիրավոր զինվորների վիրահատությունները բարեհաջող են անցել. Արտակ Բեգլարյան

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինված ուժերի կրակոցներից Արցախում վիրավորված զինվորների կյանքին վտանգ չի սպառնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

«Քիչ առաջ վերադարձա Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից ու հանրապետական բժշկական կենտրոնից, որտեղ երեք վիրավոր զինվորի վիրահատություններ են տեղի ունեցել: Դրանք բոլորն անցել են հաջող, և վիրավորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Մեծագույն շնորհակալություն մեր բժիշկներին՝ իրենց առաքելությունը բարձր նվիրումով ու արհեստավարժությամբ իրականացնելու համար»,- նշել է Արտակ Բեգլարյանը:

Պաշտպանության բանակն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ էր բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել վեց զինծառայող: Երեքի վիճակը գնահատվում էր ծանր:

Հայերեն English Русский Türkçe

Պետության աջակցությամբ կառուցվել է 58 խելացի անասնաշենք. ծրագրում փոփոխություններ են արվում

Օլիվիե Դըկոտինյին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Գրիգոր վարդապետ Խաչատրյանի հետ

ԵՄ մի քանի երկիր կտրականապես դեմ է Ուկրաինայի համար ՌԴ ակտիվներն օգտագործելուն. Կալաս

ԱՄՆ-ն կարող է կրճատել Եվրոպայում տեղակայված զորքերի թիվը. Թրամփ

Կառավարությունը լրացուցիչ սոցիալական աջակցություն կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին

Ստամբուլում մեկնարկել են ռուս-ամերիկյան խորհրդակցությունները

ԱՊՀ գլխավոր քարտուղարը հանդես է եկել անվտանգության ուժեղացման օգտին

Գերմանիայի նոր իշխանությունները կվերացնեն արագացված կարգով քաղաքացիության տրամադրումը

Դատախազությունը պահանջում է վառելիքի ներկրմամբ զբաղվող ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից բռնագանձել 14 անշարժ գույք

Օտարերկրյա ֆիլմարտադրողները Հայաստանում ֆիլմ նկարահանելու պարագայում կարող են հետ ստանալ ներդրումների մինչև 35 տոկոսը