Ծովակում սկսվել է կենտրոնական ճանապարհի ասֆալտապատումը

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում մեկնարկել են գյուղի կենտրոնական ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծովակ համայնքի ղեկավար Գարիկ Հակոբյանը, շինարարական աշխատանքներն իրականացվում են ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրատվությամբ, Համաշխարհային բանկի տրամադրած միջոցներով, Ծովակ-Լճավան-Մաքենիս-Ախպրաձոր մարզային նշանակության ճանապարհի հիմնանորոգման ծրագրի շրջանակում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1,4 միլիարդ դրամ։

«Ծովակ-Լճավան-Մաքենիս-Ախպրաձոր ճանապարհի հիմնանորոգման ծրագրի շրջանակում նախատեսված է ասֆալտապատել 2 800 գծամետր երկարությամբ ճանապարհ եւ 1 000 գծամետր երկարությամբ մայթեր։ Ճանապարհի ասֆալտապատման ընդհանուր մակերեսը կկազմի շուրջ 17 հազար 360 քառակուսի մետր։ Կասֆալտապատվեն 1 500 քառակուսի մետր մայթեր։ Շինարարական աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի վերջերին։ Ծովակի, ինչպես նաեւ մյուս երեք համայնքների համար լուծում է ստացել ամենաառաջնահերթ խնդիրը։ Տասնամյակներ շարունակ մենք ունեինք ներհամայնքային անբարեկարգ ճանապարհներ, որոնց նորոգման համար անբավարար էին մեր միջոցները։ Առհասարակ, Ծովակ-Լճավան-Մաքենիս-Ախպրաձոր 11 կիլոմետր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման շնորհիվ մեր գյուղերում զարգացում կապրեն գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, այլ ոլորտներ»,-ասաց Գարիկ Հակոբյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր

Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար

Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին

ԲԸՏՄ-ն Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ ուժեղացնում է վերահսկողությունը շինաշխատանքների ընթացքում մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ

ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ

Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը

Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը

Եվրոպական կայունության մեխանիզմի տնօրենը ողջունել է Բուլղարիային՝ որպես նոր անդամ. BTA

Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը

Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը