Հուսով եմ՝ մոտ ապագայում կունենանք ստորագրված համաձայնություն Պարսից ծոց-Սև ծով միջանցքի վերաբերյալ. Արարատ Միրզոյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի արտգործնախարար ՍուբրամանյամՋայշանկարը ՀՀ-ում իր գործընկերոջ հետ հանդիպմանն առաջարկել է Իրանի Չաբահար նավահանգիստն օգտագործել որպես «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքիհանգույց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ջայշանկարը Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում:

Ջայշանկարը նախ նշեց, որ ուղիղ կապի պակասը խոչընդոտ է երկու երկրների մարդկանց շփումների և տնտեսական, առևտրային փոխանակումների համար՝ ընդգծելով, որ թե Հնդկաստանը, թե Հայաստանը հանդիսանում են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի անդամ, որը հեռանկար ունի՝ կապակցվածության զարգացման համար:

«Ես և Միրզոյանը քննարկեցինք հետաքրքրությունը, որը Հայաստանը դրսևորել է Չաբահար նավահանգստի օգտագործման առումով Իրանում, որը մշակվել է Հնդկաստանի կողմից: Առաջարկեցինք նաև, որ նավահանգիստը օգտագործվի որպես միջազգային տրանսպորտային միջանցքի հանգույց»,-ասաց Ջայշանկարը:

Արարատ Միրզոյանն էլ իր հերթին ընդգծեց, որ Հնդկաստանի իր գործընկերոջ հետ անդրադարձել են մեծ տարածաշրջանում ենթակառուցվածքների հարցին, «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքին: «Երկու երկրներն էլ հետաքրքրված են այս նախաձեռնության կյանքի կոչման մեջ: Մենք քննարկել ենք նավահանգստի շուրջ ընթացող վերջին դրական զարգացումները, Հնդկաստանի և Հայաստանի միջև ճանապարհի ուղիղ հաղորդակցության հաստատման խնդիրը, ինչպես նաև Հայաստանից Վրաստանով դեպի Ռուսաստան և գուցե Սև ծովով դեպի Եվրոպա հետագա տարանցիկ փոխանցումների հարցը: Սա մեր օրակարգի կարևոր բաղկացուցիչն է»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

Անդրադառնալով Պարսից ծոց-Սև ծով նախաձեռնությանը՝ Միրզոյանը հայտնեց, որ իրանական կողմի հետ նախորդ օրը քննարկել այս հարցը: Այս ծրագրի, համաձայնագրի առումով իրադարձությունները, նախարարի խոսքով, բավականանին դինամիկ են զարգանում: «Հուսով եմ, որ մոտ ապագայում կունենանք ստորագրված համաձայնությունը՝ այդ փաստաթղթի շուրջ»,-ասաց նա:

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հոկտեմբերի 12-13-ը Հայաստանում է: Սա Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի՝ Հայաստան Հանրապետություն կատարած առաջին այցն է:

Հայերեն العربية English Русский Türkçe

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում կասեցրել է վիզայի դիմումների ընդունման գործընթացը

Պետք է «Կրայովա»-ի ֆուտբոլիստներից արագ մտածենք. Մանուել Տուլիպան` Եվրոպա լիգայի պատմական խաղի մասին