Ավելի Լավ Կյանքի Ձգտումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի՞նչ է Չինաստանի համար նշանակում աղքատության դեմ պայքարը. «100 միլիոն- 2020թ․» աղքատության վերացման խնդրի իրականացման արդյունքում Չինաստանում մոտ 100 միլիոն անապահով մարդ դուրս կգա աղքատությունից։ Այդ կերպ ՉԺՀ-ն առաջին անգամ բազմակողմանիորեն կվերացնի ծայրահեղ աղքատության երևույթը և ՄԱԿ մինչև 2030թ․ Կայուն զարգացման օրակարգով նախատեսված ժամկետից 10 տարի առաջ կկատարի աղքատության կրճատման նպատակը։

«10 միլիոն- 2013- 2019թթ.», յոթ հաջորդական տարիների ընթացքում անապահով մարդկանց քանակը տարեկան կրճատվել է ավելի քան 10 միլիոնով, իսկ ընդհանուր առմամբ, նրանց ընդհանուր թիվը 2012թ 98,99 միլիոնից 2019թ․ վերջին իջել է 5,51 միլիոնի։

Որպես աշխարհի ամենախիտ բնակեցված ու ամենախոշոր արագ զարգացող պետություն, Չինաստանն, աղքատության դեմ ավելի քան 10 ամյա անդուլ պայքարի արդյունքում հասել է զարմանալի արդյունքների։ ՃԺՀ նախագահ Սի Ծինպինը մի անգամ նշել է, որ Չինաստանում աղքատության վերացումն այն է, ինչ մասին ինքն «ամենաշատն է մտահոգվում» և ինչի վրա «ամենից շատ ջանք է ներդնում»․ նա պահանջել է, որ միջին բարեկեցության հասարակություն կառուցելու ճանապարհին «ոչ ոք անմասն չմնա»։

Ինչպե՞ս տեղի ունեցավ այսօրինակ հրաշքը։ Ութ տարի առաջ Չինաստանը սկսեց իրականացնել «աղքատներին հասցեական օգնության» հայեցակարգը։ Հինգ տարի առաջ Չինաստանը սկսեց աղքատության դեմ լուրջ պայքար, ինչի նվազեցումը անընդհատ արագանում էր. Աղքատության դեմ պայքարի չինաստանյան մոդելը, սկսած վերաբնակեցումից ու արդյունաբերության ճյուղի միջոցով աղքատության կրճատումից, մինչև կարիքավորներին էլեկտրոնային առևտրի ու սպառման միջոցով օժանդակելուց, ոչ միայն մարմնավորում է պետական քաղաքականությունն, այլև ներառում է ժողովրդական իմաստնությունը։

2017թ․ Աղքատության վերացման ու զարգացման Պեկինի ֆորումին ուղղված իր շնորհավորական նամակում ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոիո Գուտերեշը գրել է․ «Աղքատներին հասցեական օգնության տրամադրումը ՄԱԿ 2030թ․ Կայուն զարգացման օրակարգի մեծ նպատակին հասնելու միակ ճանապարհն է»։

Այսօր աշխարհում ավելի քան 800 միլիոն մարդ դեռևս աղքատ է ու օգնության կարիք ունի։ Չինաստանի աղքատության դեմ պայքարի մեթոդները, հնարավոր է, կարող են կողմնորոշիչ դեր խաղալ նաև աշխարհում աղքատության վերացման համար։ Չինաստանը պատրաստ է կիսվել սեփական փորձով և համատեղ աշխատել աշխարհի բոլոր պետությունների ժողովուրդների հետ հանուն մարդկության միասնական ճակատագրի հանրության ու ավելի լավ աշխարհի կառուցման։

Հայերեն

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ