Արցախ

Արցախում կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 59.2 տոկոսը

2 րոպեի ընթերցում

Արցախում կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 59.2 տոկոսը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 10-ին կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 59.2 տոկոսը:

«Ժամը 20:00-ին ավարտվել է քվեարկությունը և փակվել են բոլոր 4 ընտրատեղամասերը: Քվեարկության ավարտից հետո ԱՀ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 440 ընտրող կամ ընտրողների 59.2 տոկոս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրության մեջ:

Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է.

Ասկերանի շրջան

Խաչմաչ 143 ընտրողներից 100 կամ 69.4 %

Ծաղկաշատ 102 ընտրողներից 68 կամ 66.7 %

Մարտակերտի շրջան

Նոր Ղազանչի 98 ընտրողներից 69 կամ 70.4 %

Մարտունու շրջան

Հերհեր 399 ընտրողներից 203 կամ 50.9 %

Տարածքային ընտրական հանձնաժողովներն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա ամփոփում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում