Մեկնարկեց Արմեն Սարգսյանի և Մարիո Դրագիի հանդիպումը

2 րոպեի ընթերցում

ՀՌՈՄ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հռոմի Կիջի պալատում մեկնարկել է պետական այցով Իտալիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումն Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագիի հետ։ Ինչպես Հռոմից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, մինչ այդ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը՝ պատվո պահակախմբի մասնակցությամբ։

Արարողակարգային լուսանկարահանմանը հաջորդեց ՀՀ նախագահի և Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահի հանդիպումը։ Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում են ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Իտալիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Հանբարձումյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, նախագահի խորհրդական Ռուբեն Կարապետյանը։

Օրակարգում տնտեսական հարցեր են, փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները։

Կորոնավիրուսային համավարակի պատճառով սահմանափակումներով պայմանավորված՝ 2020թ.-ին Հայաստանի և Իտալիայի միջև առևտրաշրջանառությունը նվազել էր 12 տոկոսով, սակայն 2021թ․-ի առաջին կիսամյակում առևտրաշրջանառությունը ոչ միայն վերականգնվել է, այլ ավելին՝ աճի միտում է նկատվում։

Հայ-իտալական տնտեսական համագործակցության փոխադարձ հետաքրքրության բնագավառներն են շինարարությունը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, տեքստիլը և քիմիական արդյունաբերությունը:

Իտալիայից Հայաստան ներմուծվող ապրանքների տեսականին հիմնականում հետևյալն է` հագուստ, սարքավորումներ, կոշկեղեն, սննդամթերք, կահույք: Հայաստանից Իտալիա արտահանվում են հիմնականում կաշվի հումք, մորթիներ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր:

Հայաստանի Հանրապետությունում 2021թ. դրությամբ գրանցված է իտալական կապիտալի մասնակցությամբ շուրջ 160 ձեռնարկություն։

Հայերեն العربية English Français Русский

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը