Հանդիպումներ Իտալիայի ղեկավարության հետ, հայ նկարիչների գործերի ցուցադրույթ. մանրամասներ ՀՀ նախագահի այցից

2 րոպեի ընթերցում

ՀՌՈՄ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետական այցով Իտալիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օրակարգային հանդիպումները մեկնարկում են առավոտյան։ Ինչպես Հռոմից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նախագահի առաջին կանգառը Քուիրինալե պալատն է, որտեղ նախատեսված է դիմավորման արարողություն և հանդիպում Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի հետ։ Հանդիպումից հետո երկու երկրների նախագահները հանդես կգան հայտարարությամբ։

Նախագահ Արմեն Սարգսյանի՝ Իտալիա պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության նախագահների հովանու ներքո Քուիրինալի պալատում կբացվի մեծանուն հայ նկարիչներ Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Վարդգես Սուրենյանցի, Հակոբ Կոջոյանի աշխատանքների ցուցադրույթը:

Արդեն կեսօրին նախագահ Արմեն Սարգսյանը կհանդիպի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի, ինչպես նաև՝ Իտալիայի պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ։

Օրվա երկրորդ կեսին նախատեսված է ծաղկեպսակի տեղադրման արարողություն՝ «Հայրենիքի խորան» հուշարձանին։

Հաջորդ կանգառը Հռոմի քաղաքապետարանն է, որտեղ նախատեսված է հանդիպում Վիրջինիա Ռաջիի հետ։ Երեկոյան նախագահ Սարգսյանը կհանդիպի Սենատի արտաքին հարաբերությունների նախագահ Պիերո Ֆասինոյի հետ։

Պետական այցի առաջին օրը կավարտվի ի պատիվ նախագահ Սարգսյանի՝ Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի և նրա դուստր Լաուրա Մատարելայի անունից նախատեսված պետական ընթրիքով։

Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մարտի 17-ին:

Հայաստանի Հանրապետության 30-ամյա պատմության ընթացքում սա Հայաստանի նախագահի առաջին պետական այցն է Իտալիա:

Հայերեն Français Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան