Ասիական ինդեքսներ.05-10-21
1 րոպեի ընթերցում

ՏՈԿԻՈ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների հոկտեմբերի 5-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 2.19%-ով և կազմել 27822.12 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 1.33%-ով և կազմել 1947.75 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 3568.17 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.28%-ով և կազմել 24104.15 կետ: