Ucom-ը մեկ ամսով հյուրընկալել է ռուսաստանյան «CBOSS» ընկերության ուսնակներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ucom ընկերությունը մեկամսով հյուրընկալել է «CBOSS» ռուսաստանյան ՏՏ ընկերության ուսնակներ Անդրեյ Դուդնիկովին, Իգոր Զլոբինին, Դարյա Սիմակովային, Դմիտրի Սիդակին, Անատոլի Նոսովին, ովքեր հնարավորություն էին ստացել ընկղմվելու տարբեր ստորաբաժանումների բիզնես գործունեության մեջ: Այցի նպատակն էր այն ռուս խոստումնալից երիտասարդների մասնագիտական զարգացումը, որոնք Անդրեյ Մորոզովի նորարարական նախաձեռնության շնորհիվ հավաքագրվել են «Ստեղծարար բանականություն» մրցույթի ուսանողական դասընթացներին մասնակցելու արդյունքում:

«Սա փորձի փոխանակման և համատեղ աշխատանքի շատ լավ հնարավորություն է թե՛ մեր թիմի, և թե՛ մեր գործընկերոջ երիտասարդ տաղանդների համար: Նշեմ, որ մեր ղեկավարներն արձանագրել ենUcom ժամանած ուսնակների ընկալունակության և կրթվելու բարձր մակարդակը, և մենքկդիտարկենք նման դասընթացների մասնակցելու հնարավորությունը նաևհայ մասնագետներիհամար», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրենԱրա Խաչատրյանը։

«Ստեղծարար բանականություն մրցույթի ուսանողական դասընթացները բացահայտում են ռուս երիտասարդության ներուժը, և մենք հետաքրքրությամբ նմանօրինակ միջոցառում Հայաստանում էլ կկազամակերպեինք։ Ես վստահ եմ, որ այստեղ կկարողանայինք մեր տեխնոլոգիաների միջոցով գտնել խոստումնալից երիտասարդների, որոնք հնարավորություն կստանային վստահորեն և արագ մեկնարկել իրենց մասնագիտական ուղին ինչպես Ucom-ում, այնպես էլ այլ ընկերություններում: Սա նման է սոցիալական վերելակի կամ նույնիսկ ուղղաթիռի: Արդեն հիմա երիտասարդները կարող են իրենց նախնական հայտերը ներկայացնել առցանց՝ Դասընթացների «10в» կոչվող էջում (սա ռուսերեն «գուգլեք»): Որքան շատ հայտեր ստանանք հիմա, այնքան շուտ մենք Ucom-ի հետ համատեղ նմանօրինակ մի միջոցառում կկազմակերպենք Հայաստանում », - նշել է «CBOSS» ընկերության նախագահԱնդրեյ Մոռոզովը։

«CBOSS» ընկերության ֆինանսական բաժինը ներկայացնող ուսնակ Իգոր Զլոբինը պատմել է, որ Ucom-ում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում ուսանել է տարբեր ստորաբաժանումներում՝ հաճախորդների սպասարկման, բիլինգի թիմերում, և նույնիսկ կարողացել է աշխատել գովազդային բաժնում. «Ucom-ում աշխատակիցները բարեհամբույր են, բաց, նրանց հետ հաղորդակցվելը շատ հեշտ է, այստեղ աշխատանքն այնքան պարզ է, որ «վերադաս-ստորադաս» տարաբաժանումը չի զգացվում»:

«CBOSS»-ը հեռահաղորդակցության ոլորտում աշխատող ընկերություններին տրամադրում է բիլինգային լուծումներ, որոնք մասնագետների կարծիքով՝ բավականինգործառնական են, ճկուն, ունեն լայն կիրառություն: Բիլինգային համակարգն ավտոմատացված է, հաշվառում է բաժանորդին մատուցված ծառայությունների տեսակը, ծավալը, արժեքը, հաշվարկում է բաժանորդների փոխանցումներն ու վճարումները և տալիս է ընդհանրացված, այդ թվում` հաշվետվությունների համար պահանջվող արդյունքներ:

Հայերեն English Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին