Տնտեսություն

Գեղարքունիքի մարզում ավարտվել են 17, ընթացքի մեջ են 69 սուբվենցիոն ծրագրեր

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում 2021 թվականի հոկտեմբերի սկզբի դրությամբ ավարտվել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող 17, ընթացքի մեջ են 69 ծրագրեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, այս տարի մարզի համայնքների կողմից մարզպետարանի միջոցով ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն են ներկայացվել 136 սուբվենցիոն ծրագրեր։ Միջգերատեսչական հանձնաժողովը դրանցից հաստատել է 115-ը, որոնց նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 7 միլիարդ դրամ։ Ծրագրերն ընդգրկում են հետևյալ ոլորտները. ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում կամ սալարկում, փողոցային լուսավորության ցանցերի անցկացում, խմելու ջրի արտաքին եւ ներքին ցանցերի կառուցում, ոռոգման ցանցերի կառուցում եւ վերանորոգում, բազմաբնակարան շենքերի եւ մշակույթի տների տանիքների հիմնանորոգում, գազաֆիկացում, խաղահրապարակների եւ հուշահամալիրների կառուցում, ֆոտովոլտային կայանների տեղադրում, հակակարկտային կայանների տեղադրում, տեխնիկայի ձեռքբերում։

«Ծրագրերի հաստատումից հետո հիմնականում համայնքապետարանների հայտարարած մրցույթների արդյունքում կնքվել են շինարարական աշխատանքների, տեխնիկական եւ հեղինակային հսկողության ծառայությունների պայմանագրեր։ Սեպտեմբերի 28-ի դրությամբ եւ Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության կողմից անցկացված մշտադիտարկման արդյունքներով սուբվենցիոն ծրագրերի ընթացքը հետևյալ պատկերն ունի․ ավարտված է 17 ծրագիր, ընթացքի մեջ է գտնվում 69 ծրագիր, պայմանագրեր են կնքվել, սակայն աշխատանքները դեռեւս չեն սկսվել 15 ծրագրերի ուղղությամբ, մրցույթների ամփոփման գործընթացում գտնվում է 16 ծրագիր, մրցույթներ առայժմ չեն հայտարարվել 8 ծրագրի համար։ Համայնքապետարաններին ցուցում է տրված ծրագրերի համար հնարավորինս կարճ ժամկետներում կազմակերպել գնման գործընթացներ, որպեսզի հնարավոր լինի կյանքի կոչել հաստատված ծրագրերը։ Որոշ ծրագրերի ընթացքը դանդաղում է, որոշ ծրագրերի շինաշխատանքներում նկատվել են թերություններ, որոնց շտկման ուղղությամբ արվել են դիտողություններ եւ տրվել հանձնարարականներ»,- իրավիճակը ներկայացրեց Արմեն Զոհրաբյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Շենքային պայմանների բարելավման և գույքային հագեցվածության աշխատանքներ 140 դպրոցում. հատկացվել է 903,6 մլն դրամ

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ

Գլխավոր դատախազը սեփականության դեմ հանցագործությունների կանխարգելման մեխանիզմը տեսնում է դատախազական հետևողական հսկողության մեջ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակը

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցում յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության մատուցման գումարը

Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է ԱՄՆ-ի հետ հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը

ԱՆԻՖ-ի գործով քննությունն ակտիվ փուլում է, չեն բացառվում քրեական հետապնդումները. գլխավոր դատախազ

Գյումրիում ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեջ մեղադրվող 3 անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Պուտինը և Սի Ծինփինը «բովանդակալից և արդյունավետ» բանակցություններից հետո փաստաթղթեր են ստորագրել