Ասիական ինդեքսներն աճել են. 30-09-21
1 րոպեի ընթերցում

ՏՈԿԻՈ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների սեպտեմբերի 30-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 0.31%-ով և կազմել 29452.66 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 0.40%-ով և կազմել 2030.16 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.90%-ով և կազմել 3568.17 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.36%-ով և կազմել 24575.64 կետ: