Առանց Արցախի հայկական պետականության բարեկեցիկ ապագան բացառվում է. Սերգեյ Ղազարյան   

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը հայտարարել է, որ առանց Արցախի հայկական պետականությունը բարեկեցիկ ապագա չի կարող ունենալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին նա ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրված քննարկմանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

«Կարող եմ մի բան փաստել, որ առանց Արցախի հայկական պետականության բարեկեցիկ ապագան բացառվում է, և բոլոր ջանքերը՝ կապված կլինի Արցախ այցելելու հետ, թե առանց այցելելու ջանքեր գործադրելու, այս ուղղությամբ աշխատելու հետ, պետք է այդ հանգամանքը հաշվի առնեն», - ասել է Սերգեյ Ղազարյանը:

Արցախի մշտական ներկայացուցիչը նաև անդրադարձել է այն տեղեկություններին, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածում ադրբեջանական ոստիկանության կամ զինծառայողների առաջացրած հայտնի խնդիրներից, մասնավորապես, իրանցի երկու վարորդի ձերբակալելուց հետո իրանական բեռնատարների վարորդներն այլևս բեռնափոխադրումներ չեն իրականացնում այդ ճանապարհով դեպի Արցախ:

Սերգեյ Ղազարյանի խոսքով՝ Ստեփանակերտը մանրամասնորեն տեղյակ չէ Հայաստանի Հանրապետության և Իրանի միջև ընթացող քննարկումներից, բայց ամեն դեպքում համոզված է, որ Ադրբեջանը շարունակելու է նման սադրանքները տարբեր ուղղություններով, և անհրաժեշտ է միշտ պատրաստ լինել դիմակայելու այդ մարտահրավերներին:

Հայերեն Русский

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ

ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը

ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին

Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի ցեմենտի գործարան

Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին

ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին

Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ-ն ունի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու մի քանի ծրագիր

Կիբեռոստիկանությունը հայտնել է հերթական հանցավոր խմբավորման գործունեությունը կասեցնելու մասին

Լոռու մարզում 2026 թվականի առաջին կիսամյակում սպանության դեպք չի արձանագրվել