Վտանգված են Արցախի ավելի քան 2000 պատմամշակութային հուշարձանների ճակատագրերը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգությունը լուրջ վտանգի տակ է հայտնվել, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից հրավիրված քննարկման ընթացքում հայտնել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը:

Նա մանրամասնել է, որ վտանգված է ադրբեջանական վերահսկողության տակ անցած ավելի քան 2000 հուշարձանի ճակատագիրը: Դրանց թվում են 13 վանական համալիր, 122 եկեղեցի, 52 ամրոց և 523 խաչքար:

«Արցախի կորսված տարածքներում է մնացել 127 դպրոցական գրադարան, 12 թանգարան՝ ավելի քան 20 հազար նմուշներով», - հավելել է ՀՀ-ում Արցախի ներկայացուցիչը:

Սերգեյ Ղազարյանի խոսքով՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարից հետո ևս արձանագրվել են հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ու վանդալիզմի դեպքեր՝ ներառյալ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց և Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցիների դիտավորյալ թիրախավորման ու վանդալիզմի դեպքերը:

Հայերեն العربية English Русский Türkçe

Բուլղարիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է «Շրջակա միջավայրի մաքուր օդի մասին» օրենքում փոփոխությունները. BTA

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան