Մշակույթ

Իր մահկանացուն է կնքել Սերգեյ Փարաջանովի որդին՝ Սուրեն Փարաջանովը

1 րոպեի ընթերցում

Իր մահկանացուն է կնքել Սերգեյ Փարաջանովի որդին՝ Սուրեն Փարաջանովը

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաթսուներեք տարեկանում Կիևում կյանքից հեռացել է մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի որդին՝ Սուրեն Փարաջանովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք Սերգեյ Փարաջանովի թանգարանի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջից:

Հաղորդագրությանը կից թանգարանը հրապարակել է Սերգեյ Փարաջանովի՝ իր որդուն ուղղված նամակը, որը հեղինակը գրել է բանտից: Նամակում կինոռեժիսորը խոստովանում է, որ որդու հետ հաղորդակցվելիս չի կարողացել ասել, որ սիրում է նրան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում