Ոստիկանության բարեփոխումների գործընթացը մտադիր ենք ամբողջապես իրականացնել. վարչապետը խորհրդակցություն է անցկացրել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից՝ նշելով՝ վարչապետն արձանագրել է, որ խորհրդի գործունեությունը որոշակի հանգրվանի է հասել այն իմատով, որ Պարեկային ոստիկանությունը Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ իրողություն է:

«Այն էական փոփոխություն է մեր հանրապետության կյանքում: Տեսնում ենք, որ այդ պրոցեսն առանց ընդհատման շարունակվում է: Ներկայումս ընթանում է Պարեկային ոստիկանության ներդրման գործընթացը Շիրակի և Լոռու մարզերում:

Իհարկե, այս ընթացքում նաև ի հայտ են եկել որոշ խնդիրներ, որոնք պետք է քննարկվեն, որպեսզի գործընթացն ավելի արդյունավետ լինի և Պարեկային ոստիկանության աշխատանքներն ավելի արդյունավետ լինեն: Պիտի ընդգծեմ նաև, որ Պարեկային ոստիկանության բարեփոխումները կամ ներդրումը շատ կարևոր գործընթաց է, բայց դա Ոստիկանության բարեփոխումների միակ բաղադրիչը չէ և մենք մտադիր ենք ամբողջապես իրականացնել այս գործընթացը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը կարևորել է առկա խնդիրների արձանագրումը և դրանց լուծումը՝ համակարգված աշխատանքների արդյունքում:

Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել է «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» 2020 թվականի ապրիլի 23-ի թիվ 638-Լ որոշմամբ հաստատված գործողությունների ծրագրով 2021 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքների և Պարեկային ծառայության ու Օպերատիվ կառավարման կենտրոնի ներդրմամբ պայմանավորված՝ վերհանված խնդիրները: Մանրամասն ներկայացվել են Պարեկային ծառայության կազմակերպման գործընթացը, պարեկային ծառայողների կողմից օպերատիվ իրավիճակի վերահսկման, վարչական իրավախախտումների արձանագրման և հանցագործությունների բացահայտման, կանխարգելմանն ուղղված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև ծառայության ընթացքում արձանագրված խնդիրները, որոնց ուղղությամբ հնչեցվել են պարզաբանումներ, ներկայացվել են դրանց լուծման մի շարք առաջարկություններ:

Նշվել է, որ շարունակվում են պարեկային ծառայողների մեթոդական և պրակտիկ դասընթացները, որոնք ևս էապես կնպաստեն պարեկային ծառայողների գործունեության արդյունավետության բարձրացմանն ու մասնագիտական կարողությունների զարգացմանը:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի գործունեության ընդլայնմանը: Մասնավորապես, ներկայացվել են Շիրակի և Լոռու մարզերում վերջիններիս ներդրմանն ուղղված աշխատանքների ընթացքը, պարեկային ծառայողների ընտրության ու դասընթացների կազմակերպման գործընթացը:

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է աշխատանքներն իրականացնել սահմանված ժամկետներում՝ շահագրգիռ գերատեսչությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համակարգված աշխատանքների արդյունքում: Կառավարության ղեկավարը տվել է մի շարք կոնկրետ հանձնարարականներ՝ ներկայացված խնդիրների լուծման նպատակով:

Հայերեն Français Русский

Հայտարարագրումից հետո փոխհատուցվելիք սոցիալական կրեդիտների ցանկում կավելանան արվեստի դպրոցները, մարզական խմբակները

Կանադայի վարչապետը նախազգուշացրել է Թրամփին մաքսատուրքերի բարձրացման հետևանքների մասին

Սոցիալական կրեդիտի համակարգի շնորհիվ տասնյակ հազարավոր երեխաներ գնալու են սպորտի. վարչապետը՝ տարվա լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը

ՆԱՏՕ-ն մտադիր է ԱՄՆ նախագահին առաջարկել ընդլայնել դաշինքի ռազմական ներկայությունը Արկտիկայում

Հայաստանում Լիտվայի դեսպանը այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության շտաբ

Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին, կհանդիպի Բելգիայի և Նիդերլանդների հայկական կառույցների հետ

Սիրիայի նոր իշխանությունները ձերբակալել են Բաշար Ասադի զարմիկին

ԱՄՆ նախագահի ներկայացուցիչը պատրաստվում է հանդիպել Վենեսուելայի նախագահի հետ

Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայի իրավիճակը

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին