Մրցունակ հիփոթեք և ոչ միայն. Կոնվերս Բանկը Build Armenia-ի գործընկերն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնվերս Բանկը Build Armenia-ի գործընկերն է: Էքսպո-ցուցահանդեսի շրջանակում Բանկը ոչ միայն ներկայացնելու է գործընկեր կառուցապատող ընկերությունների հետ հիփոթեքային վարկավորման առաջարկները, այլև ցուցահանդեսի հաճախորդների համար հանդես է գալու հետաքրքիր առաջարկներով:

«Կոնվերս Բանկը, ավանդաբար, հիփոթեքային վարկավորման շուկայի առաջատարներից է: Բանկն առաջարկում է ֆինանսավորում ինչպես սեփական ռեսուրսներով, այնպես էլ ծրագրային միջոցներով՝ մրցունակ տոկոսադրույքներով։ Հաճախորդներին որակյալ ծառայությունների մատուցումը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է: Էքսպո ցուցահանդեսի այցելուները հնարավորություն կունենան տեղում ձեւակերպել հիփոթեք՝ մրցունակ պայմաններով, ինչպես նաեւ անվճար ստանալ Mastercard Standard կամ VISA Classic քարտ »,- ասել են Կոնվերս Բանկում։

Միջոցառմանը մասնակցում են «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» անդամ կառուցապատողները՝ ներկայացնելով առաջնային շուկայում առկա անշարժ գույքը:

Միջոցառումը միտված է համախմբել Հայաստանում ոլորտի առաջատարներ կազմակերպություններին, ներկայացնել Ասոցիացիայի անդամ հանդիսացող կառուցապատողների կողմից առաջնային շուկայում ներկայացվող անշարժ գույքը՝ խրախուսելով վաճառքը, ինչպես նաեւ նպաստել գործարար կապերի հաստատմանը:

Build Armenia էքսպո-ցուցահանդեսը կկայանա սեպտեմբերի 24-25-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

ԿոնվերսԲանկը վերահսկվում է ԿԲ-ի կողմից:

Հայերեն English Русский

Այս տարի «Կորիզ-Ֆիզմաթ» մաթեմատիկական արշավը մեկնարկում է աննախադեպ մեծ մասշտաբով՝ Telcell-ի բարձր հովանավորությամբ

Ինչ ճանապարհ էլ լինի, Ադրբեջանը դա անվանելու է «միջանցք». Ալեն Սիմոնյան

ԱԺ-ն քննարկում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը

Թրամփը կարծում է, որ ինքը և Պուտինը կցանկանային համաձայնության գալ Ուկրաինայի հարցով գործարքի շուրջ

ՀՀ վարչապետը Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին

Երևանի ավագանին ընդունեց հանրային տրանսպորտից օգտվելու պայմանների փոփոխության և տոմսերի ժամկետների երկարացման մասին որոշումը

Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ Հայաստանի և Հնդկաստանի ջանքերն ուղղված են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ապահովմանը

ՀՀ ԱԺ նախագահը քիչ հավանական է համարում ՌԴ միջնորդությունը հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններում

Թրամփը կարծում է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ գործարքի

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ