Հասարակական

Մի խումբ անդամալույծ զինվորներ հոգեբանական աջակցություն ստանալու համար կուղարկվեն Երուսաղեմ 

1 րոպեի ընթերցում

Մի խումբ անդամալույծ զինվորներ հոգեբանական աջակցություն ստանալու համար կուղարկվեն Երուսաղեմ 

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի աջակցությամբ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի անդամալույծ զինվորները կուղարկվեն Երուսաղեմ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին հայտնեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Օգոստոսի 17-ին նամակ էի ուղղել Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհանարքեպիսկոպոս Մանուկյանին այն կապակցությամբ, որ Երուսաղեմի մեր պատրիարքարանը մեզ աջակցի 44-օրյա պատերազմից հետո անդամալույծ եղած մեր զինվորականներին հոգեբանական աջակցություն ցույց տալու առումով: Այսօր պատրիարքը ուղարկել էր իր ներկայացուցիչ Կորյուն վարդապետին դետալները ճշտելու համար: «Զինվորի տան» ղեկավար կազմի հետ և Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ աշխատանքային դետալիզացիայի կենթարկենք առաջարկը: Կկազմենք, թե ինչ ճանապարհով և ինչ խմբով մեր անդամալույծ զինվորները կուղարկենք Երուսաղեմ հոգեբանական աջակցության»,- ասաց Քոչարյանը:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով` դա նաև եկեղեցու կարևոր դերակատարության մասին կարող է խոսել:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում