Անկախության տոնին նվիրված միջոցառումը զուսպ էր, ճաշակով և տեղին. Ռուբեն Ռուբինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության սեպտեմբերի 8-ի նիստի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարեց՝ թեև տրամադրությունը տոնական անվանել չի կարելի, բայց որոշվել է Անկախության 30-րդ տարեդարձը պատշաճ ձևով նշել: Այս որոշումը քաղաքական և հանրային դաշտում շատերին վրդովեցրեց, պահանջում էին չեղարկել սեպտեմբերի 21-ի տոնակատարությունը՝ հատկապես, որ վարչապետն իր խոսքում միջոցառումն անվանել էր «գունագեղ»:

Այնուամենայնիվ, սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության տոնը նշվեց Հանրապետության հրապարակում: Վարչապետի խոսքով՝ այն առաջին հերթին նվիրված էր ՀՀ անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին:

«Արմենպրես»-ը թեմայի շուրջ զրուցել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ: Անդրադարձել ենք նաև խաղաղության դարաշրջան բացելու տեսլականին:

– Պարոն Ռուբինյան, վերջին շրջանում շատ էր քննարկվում պատերազմից հետո անկախության տոնը նշել-չնշելու հարցը: Ինչպե՞ս կգնահատեք երեկ տեղի ունեցած միջոցառումը։

– Կարծում եմ, ճիշտ որոշում էր Անկախության 30-ամյակն այսպես նշելը, որովհետև, ի վերջո, ոչ միայն այս երեսուն տարիների, այլ նաև նախորդած մի քանի դարերի մեր բոլոր զրկանքները հենց անկախության համար են եղել: Գտնում եմ՝ նման քննարկումներ ընդհանրապես պիտի չլինեին: Մենք չպիտի թույլ տանք, որ որևէ զրկանք, որևէ կորուստ սասանի մեր հաստատակամությունը՝ կառուցելու ազատ և անկախ հայրենիք: Մեր նախնիները հարյուրամյակներով պայքարել են այն բանի համար, որ մենք այսօր կարողանանք ունենալ և նշել այս օրը, և կարծում եմ, երեկվա միջոցառումը զուսպ էր, ճաշակով և տեղին։

– Հիմա շատ է խոսվում խաղաղության դարաշրջան բացելու մասին, բայց մենք անընդհատ տեսնում ենք միջադեպեր, որոնք կասկածի տակ են դնում, թե որքանով է դա հնարավոր, հենց թեկուզ Քասախի երկու բնակիչների հետ վերջերս Որոտանiի մոտ տեղի ունեցած միջադեպը:

- Այո, ցավոք, այս ընթացքում ականատես ենք եղել բազմաթիվ ապակառուցողական խոսքերի և քայլերի, որոնք ստիպում են մտածել, որ խաղաղ զարգացման դարաշրջան բացելը անիրատեսական է: Բայց կարծում եմ՝ պետք է ամուր նյարդեր ունենանք ու համբերատար առաջ տանենք մեր օրակարգը՝ հիմնված մեր պետական շահի վրա: Այս համատեքստում գուցե պետք է փորձենք նշանակություն տալ նաև փոքրիկ դրական քայլերին: Հենց թեկուզ ձեր նշած միջադեպը: Բացասական փաստ է, որ մեր մոլորված քաղաքացիներին Ադրբեջանի զինված ուժերի կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչները բերման ենթարկեցին: Բայց դրական էր, որ գործնականում մեկուկես օր անց Ադրբեջանը նրանց վերադարձրեց, ընդ որում՝ իրենց իսկ վկայությամբ, Ադրբեջանում գտնվելու ընթացքում իրենք որեւէ վատ վերաբերմունքի չեն արժանացել: Հույս ունենք, որ նմանատիպ շարունակական քայլերով հնարավորություն կստեղծվի առաջ շարժվել խաղաղության օրակարգով:

Հայերեն English Русский

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին կազատի մի շարք վարկային պարտավորություններից

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում