Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ժենյա Ավետիսյանի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանի մահվան կապակցությամբ;

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հեռագրի մեջ, մասնավորապես, ասված է.

«Խոր վշտով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանի մահվան մասին: Հայ ժողովուրդը կորցրեց մեր ժամանակների բացառիկ դերասանուհիներից մեկին:

1964 թվականից հանդես գալով Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, խաղալով մի քանի տասնյակ դերեր, նկարահանվելով գեղարվեստական ֆիլմերում՝ տիկին Ավետիսյանն իր կերտած կերպարներով կմնա որպես հայ թատրոնի ու կինոյի բացառիկ ներկայացուցիչ:

Մեծ սեր և ժողովրդականություն են վայելում «Գիքոր», «Ճերմակ անուրջներ», «Ժայռը», «Մարդն օլիմպոսից» և մյուս ֆիլմերը, որոնցում հանդես է եկել տաղանդավոր և պրոֆեսիոնալ դերասանուհին, ով իր ողջ գործունեության ընթացքում սիրված է եղել մեր ժողովրդի կողմից:

Կիսում եմ մեծանուն դերասանուհու ընտանիքի, գործընկերների, երկրպագուների և բոլորի վիշտն այս մեծ կորստի պահին»:

Հայերեն Français Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում