ՀՀ-ն և ՌԴ-ն խորացնում են համագործակցությունը. ստորագրվեցին համաձայնագրեր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը և Ռուսաստանը ստեղծում են նոր պլատֆորմ՝ տարբեր ծրագրերի շուրջ աշխատելու համար. ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՌԴ պետական զարգացման կորպորացիայի (ВЭБ.РФ) և Հայաստանի զարգացման ու ներդրումների կորպորացիայի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաձայնագիրը ստորագրվեց «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» միջոցառման շրջանակում:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շեշտեց, որ սա զարգացման ծրագրերի ֆինանսավորման ոլորտում հայ-ռուսական համագործակցության շրջանակային հզոր համաձայնագիր է:

«Սրանից հետո մենք ակնկալում ենք, որ երբ կհայտնվեն նոր ծրագրեր, մեզ ավելի հեշտ կլինի ֆինանսավորման աղբյուրների շուրջ պայմանավորվել այնպիսի հզոր ֆինանսական գործընկերոջ հետ, ինչպիսին ՌԴ պետական զարգացման կորպորացիան է»,-ասաց նախարարը:

ՌԴ պետական զարգացման կորպորացիայի փոխնախագահ Դանիել Ալգուլյանը նշեց, որ կորպորացիան, որպես պետական կազմակերպություն, արդեն շատ տարիներ համագործակցում է Հայաստանի հետ:

«Մենք արդեն իրականացրել ենք բավականին թվով ծրագրեր: Դրանք իրականացվում էին առանձին, անհատական հիմքերի վրա: Ներկայում մենք ցանկանում ենք համակարգային հիմք ստեղծել Հայաստանի հետ մեր համագործակցության համար: ՀՀ-ն մեզ համար շատ կարևոր տնտեսական գործընկեր է՝ եվրասիական ինտեգրման գործընթացի շրջանակում: Ահա, թե ինչու փոխգործակցության այսպիսի ինտեգրված մոտեցման ստեղծումն, անկասկած, կնպաստի մեր ներքին ապրանքաշրջանառության, ներդրումների աճին»,-նկատեց նա:

Համաձայնագրի շրջանակում ստեղծվում է պլատֆորմ, ինչի արդյունքում կողմերն ավելի սերտ կհամագործակցեն: Ալգուլյանը հավելեց՝ արդեն մեծ թվով գաղափարներ կան, թե ինչի շուրջ պետք է համագործակցեն: Նա խոսեց քաղաքային տնտեսության, դրա զարգացման մասին:

«Հայաստանում մեծ թվով հետաքրքրիր քաղաքային ծրագրեր կան, և մեզ համար ևս հետաքրքիր կլինի դրանցում ինչ-որ կերպ մասնակցություն ունենալ: Մեծ թվով ռուսական ընկերություններ կան, որոնք կցանկանան դա անել»,-ասաց նա:

Ալգուլյանը մատնացույց արեց, թե վերջին տարիներին ինչպես է զարգանում Մոսկվան:

«Ռուսաստանում քաղաքային զարգացման ծրագրերի փորձը բավականին շատ է, և մեծ ուրախությամբ կկիսենք դա»,-ասաց նա:

Հայերեն العربية English Русский

Կրթության համակարգի թվայնացման ուղղությամբ իրականացվել է մեծածավալ աշխատանք․ ԿԳՄՍ նախարար

Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի. Թրամփ

Հայաստանի և Հնդկաստանի միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

Ուշակովը չի բացառել, որ Աբու Դաբիում եվրոպացիների հնարավոր ներկայությունը կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները

ԹՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել Անկարայում

Արծվիկ Մինասյանն առաջարկում է հակամրցակցային համաձայնությունները բացահայտելու համար ԱԲ կիրառել

Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձը

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում