Պաշտոնական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի նախագահին

1 րոպեի ընթերցում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի Հանրապետության նախագահ Սեբաստիան Պինյերային՝ անկախության օրվա առթիվ:

«Ձերդ Գերազանցություն, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Չիլիի բարեկամ ժողովրդին Չիլիի Հանրապետության անկախության օրվա առթիվ:

Հայաստանը մեծապես կարևորում է Չիլիի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը։ Մեր երկրներն արդյունավետ համագործակցություն են ծավալում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:

Վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքի շնորհիվ կհասնենք Հայաստանի և Չիլիի միջև համագործակցության հետագա զարգացմանը՝ ի շահ մեր բարեկամ պետությունների և ժողովուրդների:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում