Արցախ

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը և ԿԽՄԿ նախագահը քննարկել են ԼՂ-ի, այլ տարածաշրջանների հումանիտար խնդիրները

1 րոպեի ընթերցում

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը և ԿԽՄԿ նախագահը քննարկել են ԼՂ-ի, այլ տարածաշրջանների հումանիտար խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևում սեպտեմբերի 14-ին հանդիպել են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերը:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից:

«Հանդիպման ընթացքում շարունակվել է Աֆղանստանում, Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաեւ՝ այլ տարածաշրջաններում ընթացիկ հումանիտար օրակարգի մանրամասն քննարկումը: Այս համատեքստում դիտարկվել են Ռուսաստանի և ԿԽՄԿ-ի փոխգործակցության ամրապնդման գործնական ասպեկտները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում