Սփյուռք

Սփյուռքահայ մասնագետները վերապատրաստել են Հայաստանի բոլոր մարզերի ուսուցիչներին

4 րոպեի ընթերցում

Սփյուռքահայ մասնագետները վերապատրաստել են Հայաստանի բոլոր մարզերի ուսուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի և ՀՀ մարզերի տասնյակ տնօրեններ և ուսուցիչներ հավաքվել էին՝ նշելու իրենց մեկամյա վերապատրաստման ավարտը, որը կրում էր «Դպրոցի կառավարում» թեման և իրականացվում սփյուռքահայ մասնագետների կողմից: Վկայականների հանձնման ընթացքում 17 ուսուցիչներ ստացան նաև պարգևներ հայկական ինքնության և մշակույթի դասավանդման գործում ցուցաբերած առաջընթացի համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, դասընթացը կազմակերպել էին սփյուռքահայ մասնագետներ Նարինե Սիրականյանը և Օննիկ Բայրամյանը, ովքեր ՀՀ պետական կառավարման համակարգին էին միացել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի շրջանակներում: 250 դպրոցների շուրջ 1600 տնօրեններ, փոխտնօրեններ և ուսուցիչներ ստացել են առցանց և առկա վերապատրաստումներ՝ ձեռք բերելով նորագույն դասավանդման տեխնոլոգիաներ և հմտություններ: Դասընթացի թեմաները ներառել են տարբերակված դասարանի պարզ մոդելը, ուսուցիչների գնահատման համակարգը, կատարողականի չափորոշիչները և այլն:

«Ինչպես էլ անվանենք այս դասընթացները, դրանք սփյուռքի մասնագիտական ներուժի ներգրավման վառ օրինակ են: Կրթության միջոցով մենք կարող ենք հասնել մեր ազգային նպատակներին՝ ստեղծելով ապահով, գիտելիքահեն և առաջադեմ երկիր»,- նշել է գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Մայրաքաղաք Երևանի, Լոռու, Տավուշի, Արարատի, Սյունիքի մազերի ուսուցիչներն ընդգծեցին, որ վերապատրաստման արդյունքում զգացել են մասնագիտական աճ և դասավանդման մշակույթի փոփոխություններ:

«Նարինեի և Օննիկի դասընթացն այնքան դրական արձագանք է ստացել ուսուցիչների և դպրոցների ղեկավարների կողմից, որ նրանք ստեղծել են «Քեզ համար, Հայաստան» հասարակական կազմակերպությունը շարունակելու համար իրենց առաքելությունը: Ավելին, այդ կազմակերպության շրջանակներում նրանք նպատակ ունեն Հայաստանում ստեղծել 5-10 STEAM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, արվեստ և մաթեմատիկա) լաբորատորիաներ և վերապատրաստել համապատասխան ուսուցիչների: Նրանք կներդնեն ջանքեր և ֆինանսական ռեսուրսներ այս ամենը կյանքի կոչելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն նվիրյալ ուսուցիչներին, որոք միշտ պատրաստ են ողջունել փոփոխությունները և պատրաստ լինել ապագա սերունդին»,- ասել է նախկին «իԳործ»-ական, «Քեզ համար, Հայաստան» ՀԿ-ի փոխնախագահ Նարինե Սիրականյանը:

«Հայաստանի և Արցախի կրթական գործի կազմակերպիչները 21-րդ դարի այն օրինակներն են, որոնք ապագա սերունդներին ուղղորդելու են հաղթանակների: Ես բախտավոր եմ հնարավորություն ունենալ նպաստել նրանց գործին և կշարունակեմ անել լավագույնը նրանց մասնագիտական հմտությունների զարգացման համար»,- նշել է նախկին «իԳործ»-ական, «Քեզ համար, Հայաստան» ՀԿ-ի նախագահ Օննիկ Բայրամյանը:

Ըստ աղբյուրի՝ Վրաստանից վերադարձած Նարինե Սիրականյանը և Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանած Օննիկ Բայրամյանը նախորդ մեկ տարին «իԳործ» ծրագրի շրջանակներում ներգրավված են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատանքներին։

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում