Արցախ

Դավիթ Բաբայանն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել են Արցախում տիրող հետպատերազմական իրավիճակին

1 րոպեի ընթերցում

Դավիթ Բաբայանն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել են Արցախում տիրող հետպատերազմական իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին սեպտեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցում են Արցախի ԱԳՆ-ից, հանդիպմանն արծարծվել են Արցախում տիրող հետպատերազմական իրավիճակին, եկեղեցի-հասարակություն կապին առնչվող տարբեր հարցեր։

Դավիթ Բաբայանը երախտագիտություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին Արցախը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև՝ նրա զարգացմանն ու զորացմանը մեծապես նպաստելու համար: Նա ընդգծել է Հայ առաքելական եկեղեցու առանցքային դերը հայոց անկախ պետականության և հայ ազգային ինքնության պահպանման գործում։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում