Պաշտոնական

Լաչինի միջանցքի մերձակայքում անցկացվող զորավարժությունը խաթարում է տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու ջանքերը. ՀՀ ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Լաչինի միջանցքի մերձակայքում անցկացվող զորավարժությունը խաթարում է տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու ջանքերը. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ պատասխանելով «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալության՝ Լաչինի շրջանում Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժությունների մեկնարկին առնչվող հարցին:

«Այս գործողությունը չի համապատասխանում 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և խաթարում է տարածաշրջանում տևական խաղաղություն, անվտանգություն և կայունություն հաստատելու ջանքերը»,- նշել է Վահան Հունանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում