Արցախ

Մենք պարտավոր ենք շենացնել հայրենի հողն ու արժանապատիվ ապագա կառուցել գալիք սերունդների համար. Արցախի նախագահն այցելել է Մարտունու շրջան

1 րոպեի ընթերցում

Մենք պարտավոր ենք շենացնել հայրենի հողն ու արժանապատիվ ապագա կառուցել գալիք սերունդների համար. Արցախի նախագահն այցելել է Մարտունու շրջան

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Մարտունու շրջանի Բերդաշեն և Աշան համայնքներ կատարած այցելության ընթացքում հանդիպել է 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում զոհվածների հարազատներին՝ նրանց հանձնելով նահատակների պետական բարձր պարգևները։

«Մեր հերոս տղաների սխրանքի շնորհիվ է, որ կարողացանք փրկել Հայրենիքի մի մասը և այսօր հնարավորություն ունենք ապրելու և արարելու հայրենի հողում։ Ոստի, մենք պարտավոր ենք շենացնել այն և արժանապատիվ ապագա կառուցել գալիք սերունդների համար՝ նրանց դաստիարակելով հայրենասիրական ոգով», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արայիկ Հարությունյանի խոսքերն է մեջբերված նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Երկրի ղեկավարն իր խորին երախտագիտությունն է հայտնել ներկաներին և հավաստիացրել, որ պետությունը մշտապես գտնվելու է հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած մարտիկների ընտանիքների կողքին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում