ՌԴ ՊՆ-ն հերքում է Շուշիի ուղղությամբ կրակելու մասին Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը անցած մեկ օրվա ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտում չի հայտնաբերել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանամենօրյա տեղեկատվական տեղեկագրում: Այսպիսով` Ռուսաստանի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը` ՊԲ ստորաբաժանումների կողմից Շուշիի ուղղությամբ կրակելու մասին:

«Ռուսաստանցի խաղաղապահների կողմից 27 դիտակետում իրականացվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Խաղաղապահները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ խաղաղապահ ստորաբաժանումները ուղեկցել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 6 շարասյուններ. չորս շարասյուն ՝ Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններով, մեկ շարասյուն ՝ Շուշի – Կարմիր Շուկա-Ջիվանի և մեկ շարասյուն ՝ հակառակ ուղղությամբ:

Ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության` ռուսական խաղաղապահ զորախմբի ականազերծման թիմերը շարունակում են ականազերծել օբյեկտներն ու տեղանքը:

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրություն էր տարածել առ այն, թե իբր սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:00-ից 02:15-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը գնդակոծել է Շուշիում տեղակայված դիրքերից մեկը և պատասխան գործողություններից հետո, կորուստներ կրելով, հետ նահանջել: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Ադրբեջանի կողմից տարածած ապատեղեկատվության մասին, նշելով, որ ՊԲ ստորաբաժանումները խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի սադրանքները կանխելու համար:

Հայերեն العربية English Français Русский

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող ծանրորդների անունները

Լիբանանում հայտարարել են էսկալացիայի մեկնակից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով 4387 զոհի մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականից լցանավի պայթելու մասին

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղադրվել է պատմական իրադարձություններն ազդարարող հուշաքար

Հունգարիան ռազմական օգնություն ցույց չի տա Ուկրաինային

Երևանի մետրոյի թունելներում ավարտվել են հակահրդեհային ջրագծերի տեղադրման աշխատանքները

Լճաշենում օծվել են Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը

Սևանի երաժշտական դպրոցի բակում բացվել է կոմպոզիտոր, մանկավարժ Վալերի Սարգսյանի հարթաքանդակը

Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակը

Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ