Արցախ

Հարավային Օսիայի ժողովուրդը համերաշխ է իր հողում ապրելու իրավունքի համար պայքարող Արցախի եղբայրների հետ. Անատոլի Բիբիլովը շնորհավորել է ԱՀ նախագահին

2 րոպեի ընթերցում

Հարավային Օսիայի ժողովուրդը համերաշխ է իր հողում ապրելու իրավունքի համար պայքարող Արցախի եղբայրների հետ. Անատոլի Բիբիլովը շնորհավորել է ԱՀ նախագահին

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է ստացել Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարավային Օսիայի ժողովրդի և անձամբ իմ անունից Արցախի Հանրապետության 30-ամյակի կապակցությամբ հղում եմ Ձեզ և բոլոր արցախցիներին ամենաջերմ ողջույններ ու անկեղծ շնորհավորանքներ:

30 տարի առաջ հնագույն Արցախի հերոսական ժողովուրդը հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ իրագործելով ինքնորոշման իր անքակտելի իրավունքը: Ժողովրդի կամարտահայտությունը հանգեցրել է դժվարագույն փորձությունների և առ այսօր շարունակվող արյունալի պայքարի հետագա թեժացմանը:

Հարավային Օսիայի ժողովուրդը, որը քաջ գիտի ազատության և անկախության գինը, համերաշխ է իր հողում ապրելու իրավունքի համար պայքար մղող Արցախի մեր եղբայրների հետ:

Վստահ եմ, որ մեր երկրների միջև բարեկամության և համագործակցության հարաբերությունները, որոնք հիմնված են վաղեմի և պատմական փոխադարձ հարգանքի ու փոխօգնության ավանդույթների վրա, հետագայում ևս ամրապնդվելու ու զարգանալու են՝ հանուն Հարավային Օսիայի և Արցախի ժողովուրդների բարօրության:

Այս նշանակալի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետությանը մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն, իսկ Ձեզ, մեծարգո Արայիկ Վլադիմիրի, քաջառողջություն և նորանոր հաջողություններ Հայրենիքին ծառայելու գործում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում