Արցախ

Զինված ուժերը եղել են և կմնան Արցախի Հանրապետության անվտանգության կարևոր գրավականներից մեկը. Դավիթ Բաբայան

1 րոպեի ընթերցում

Զինված ուժերը եղել են և կմնան Արցախի Հանրապետության անվտանգության կարևոր գրավականներից մեկը. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 2-ին Դավիթ Բաբայանն այցելել է Պաշտպանության բանակի զորամասերից մեկը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի ԱԳ նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարը շնորհավորել է զինծառայողներին պետական կարևորագույն տոնի կապակցությամբ, քննարկել արտաքին քաղաքականությանն ու պետականաշինությանը վերաբերող մի շարք հարցեր:

«Նան ընդգծել է, որ զինված ուժերը եղել են և կմնան Արցախի Հանրապետության անվտանգության կարևոր գրավականներիցմեկը»,- նշված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

Հանդիպման ավարտին Դավիթ Բաբայանը զինծառայողներին մաղթել է բարի և անփորձանք ծառայություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում