Արցախ

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Մեծ թաղեր գյուղի Մակուն կամուրջը

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Մեծ թաղեր գյուղի Մակուն կամուրջը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամուրջն ադրբեջանցիների կողմից ավերվել է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասինահազանգել է Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch):

Կազմակերպությունը արբանյակային լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով, որ կամուրջն ավերվել է ապրիլի 8-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում:

«Թվիթերի» էջում կազմակերպությունը գրել է, որ կամուրջն ավերվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո գետի հատվածում արվող ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ: Ադրբեջանական կողմն ինժեներական աշխատանքներ է անում՝ փոխելու համար Իշխանագետի հունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում