Արցախ

Կալանավորվել է Մարտակերտի տներից մեկում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողը

1 րոպեի ընթերցում

Կալանավորվել է Մարտակերտի տներից մեկում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտակերտի տներից մեկում օգոստոսի 26-ին ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի քննչական կոմիտեն:

Արցախի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ վարույթ է ընդունվել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող Ջամիլ Բաբաևի կողմից Արցախի պետական սահմանն ապօրինի հատելու, Մարտակերտ քաղաքի տներից մեկի տանանչափահաս բնակիչներին սպանության սպառնալիքներ տալու և լրտեսության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

Ջամիլ Բաբաևն օգոստոսի 26-ին ձերբակալվել էր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում