1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 27-ին, ժամը 21:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Ուզբեկական թաղամասում այրվում է մանկապարտեզ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ-ից, հրդեհը բռնկվել է«Շողեր» մանկապատանեկան կենտրոնի մեկհարկանի փայտե շինությունում (423 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։34-ին,մարվել՝ օգոստոսի 28-ի ժամը 00։57-ին։ Այրվել են շինության առաստաղը(մոտ 80 քմ), միջսենյակային պատերը(մոտ 100 քմ), և ջերմահարվել՝ առաստաղը (մոտ 50 քմ)։